24.12.2012|
18:39
Կարելի է պատկերացնել, թե տհաճության ինչ զգացումներ են ապրում ռուսաստանցի հայերը, երբ երկրի քրեական կյանքի վերաբերյալ հաղորդագրություններում երևում են հայկական ազգանուններ: Հակառակի պես, վերջին շրջանում հաճախակի են դարձել նման հիշատակումները: Նահանգային քաղաքներից մեկում հայերը բիզնես-մենաշնորհ են ստեղծել և աղմկալից կոնֆլիկտների մեջ մտել տեղացիների հետ: